ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԱՅ ԹԻ ԿՈԴ ուսումնական կենտրոնը համեմատաբար երիտասարդ է, հիմնադրվել է 2018թ-ի սկզբին: Չնայած կենտրոնը նորեկ է, բայց արդեն իսկ ունի բարձր վարկանիշ և կայուն գործընկերներ ծրագրավորման ասպարեզում: Հագեցված ուսումնական ծրագրի, գործնական և տնային առաջադրանքների, դասընթացների փուլերի ավարտական քննական թեստերի միջոցով մեր մասնագետները ուսանողների մոտ ապահովում են ծրագրավորման վերաբերյալ որակյալ գիտելիքներ: Սեփական գիտելիքների և դասավանդման որակի կատարելագործման պահանջը մշտապես դրված է կենտրոնի մասնագետների առջև: Այդ ամենի վեջնական նպատակն է որակյալ ծրագրավորողներով ՀՀ զարգացող ՏՏ աշխատաշուկան և մեր ընկերությունները ապահովելը: Այդ նպատակով է ընկերությունը անվճար պրակտիկայի, իսկ հետագայում աշխատանքի հնարավորություն ընդձեռնում իր ուսանողներին:

  • Ինչու՞ և ինչպե՞ս

  • Դասընթացներ

  • Աշխատանք

Ինչու՞ և ինչպե՞ս դառնալ ծրագրավորող:


Անշուշտ ծրագրավորումն այսօր հանդիսանում է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունը։ Ծրագրավորումն անգամ գրավում է հումանիտար կրթությամբ կամ կրթություն չունեցող մարդկանց, իսկ գիտեք ինչու, որովհետև տիրապետելով այդ մասնագիտությանը, դուք կարող եք ազատություն տալ ձեր երևակայությանը վիրտուալ աշխարհում, և որ ամենակարևորն է, այն հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկը և այն չի սահմանափակում ձեզ աշխատավայրով։ Դուք կարող ես զբաղվել ծրագրավորմամբ որտեղ ցանկանում եք։


Կարդալ ավելին

Ծրագրավորման դասընթացները ծրագրավորող դառնալու լավագույն տարբերակ


Առավել արդյունավետ և արագ ճանապարհը ծրագրավորման հիմունքները հասկանալու և դրա մեջ մասնագիտանալու համար դա որակյալ ծրագրավորման դասընթաց գտնելն ու հաճախելն է, որտեղ կսովորեք ծրագրավորման որևէ լեզու կամ լեզուներ։ Ծրագրավորման դասընթացների առավելությունը կայանում է նրանում, որ դուք անմիջականորեն շփվում եք մասնագետի հետ և հնարավորություն ունեք անմիջապես ստանալու ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու յուրացնելու դասավանդվող նյութը։


Կարդալ ավելին


Մեր WEB ծրագրավորման դասընթացների նպատակը նոր ծրագրավորողներով մեր ընկերությունները համալրելն է, ուստի լավագույն ուսանողները կախված պահանջարկից կարող են աշխատանքի անցնել երկամսյա պրակտիկայի ընթացքում...


Մեր Շրջանավարտները