$section->image

ԻՆՉՈՒ՞ ԴԱՌՆԱԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

Անշուշտ ծրագրավորումն այսօր հանդիսանում է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունը։ Ծրագրավորումն անգամ գրավում է հումանիտար կրթությամբ կամ կրթություն չունեցող մարդկանց, իսկ գիտեք ինչու, որովհետև տիրապետելով այդ մասնագիտությանը, դուք կարող եք ազատություն տալ ձեր երևակայությանը վիրտուալ աշխարհում, և որ ամենակարևորն է, այն հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկը և այն չի սահմանափակում ձեզ աշխատավայրով։ Դուք կարող ես զբաղվել ծրագրավորմամբ որտեղ ցանկանում եք։



$section->image

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ...

Սովորել ինքնուրույն

Սա ամենադժվար և ժամանակատար տարբերակն է սկսնակների համար, որից շատերը հնարավոր է արագորեն հիասթափվեն և հանձնվեն: Ինքնակրթությամբ զբաղվելու ճանապարհը հիմնականում համացանցում առկա գրականությունն ու դասընթացներն ուսումնասիրելն է, որոնք սովորեցնում են տարբեր ծրագրավորման լեզուներ և տեխնոլոգիաներ: Սակայն այս տարբերակը շատ ավելի արդյունավետ է, երբ դուք այն համադրում եք ԲՈՒՀ-ական կրթության կամ ծրագրավորման դասընթացների հետ։

Համալսարանական կրթություն

Այն բավարար չէ ծրագրավորող դառնալու համար, սակայն այն կտա ձեզ մասնագիտական որակավորում, որը կարող է ձեզ պետք գալ աշխատանքի ընդունվելիս: Սակայն եթե համալսարանում սովորելու ընթացքում չզբաղվեք նաև ինքնակրթությամբ, ապա համարեք, որ ձեր ժամանակը պարզապես ապարդյուն եք վատնել:



$section->image

Ծրագրավորման դասընթացներ

Առավել արդյունավետ և արագ ճանապարհը ծրագրավորման հիմունքները հասկանալու և դրա մեջ մասնագիտանալու համար դա որակյալ ծրագրավորման դասընթաց գտնելն ու հաճախելն է, որտեղ կսովորեք ծրագրավորման որևէ լեզու կամ լեզուներ։ Դասընթացների առավելությունը կայանում է նրանում, որ դուք անմիջականորեն շփվում եք մասնագետի հետ և հնարավորություն ունեք անմիջապես ստանալու ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու յուրացնելու դասավանդվող նյութը։ /ԱՅ ԹԻ ԿՈԴ Վեբ ծրագրավորման ուսումնական կենտրոնը այնպիսի ուսումնական կենտրոն է, որտեղ զուտ դասընթացներ չեն անցկացվում, այլ դասավանդման ծրագրով նախատեսված են բազմաթիվ գործնական և տնային առաջադրանքներ, խնդիրներ, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների բարձրացման և դասընթացի նյութի յուրացման նպատակով պահանջվում է օգտվել հավելյալ գրականությունից և նյութերից։ Բացի այդ, մենք՝ IT Code վեբ ծրագրավորման ուսումնական կենտրոնի մասնագետներս, հետևողականություն են ցուցաբերում, որպեսզի մեր ուսանողները ձեռք բերեն բավարար գիտելիքներ, դառնան մասնագետ և աշխատանք ստանան մեր կամ գործընկեր ՏՏ ընկերություններում:

Ծրագրավորման թեմաներով սեմինարներ

Ծրագրավորման թեմաներով սեմինարների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ համացանցից, եթե անդամակցեք տարբեր նմանատիպ խմբերի կամ հետևեք վեբ կամ այլ ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունների կամ ուսումնական կենտրոնների կայքերին, ֆեյսբուքյան, թվիթերյան կամ այլ սոցիալական ցանցերում նրանց էջերին։ Այդ սեմինար քննարկումները ինքնին ձեզ ոչինչ չեն տա, եթե զուգահեռ չզբաղվեք ինքնակրթությամբ կամ ծրագրավորման դասընթացներ հաճախելով։



$section->image

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Անգլերենի իմացությունը շատ կարևոր է, սակայն պարտադիր պայման չէ, ուստի եթե չգիտեք, ապա ծրագրավորման դասընթացներին զուգահեռ սովորեք։ Եթե դու ընտրել եք զարգացման ճանապարհը, ապա ձեզ անհրաժեշտ է կարդալ, գրել, լսել և խոսել անգլերենով, քանի որ անգլերենով է ծրագրավորման վերաբերյալ ամենաթարմ ու որակյալ գրականությունը, անգլերենով են ծրագրավորման տեսադասերի մեծ մասը: Աշխատանքի մեջ օգտագործվող տերմինները գրեթե անհնար է թարգմանել այլ լեզուներով: Անգլերեն լավ իմանալու դեպքում ձեզ համար ասես երկրորդ շնչառություն կբացվի այս ոլորտում: Անգլերենը ձեր հիմնական լեզուն է լինելու նաև բանակցություններ վարելիս, երբ ծրագրավորման պատվերներ ստանալու համար դիմեք արտասահմանյան կազմակերպությունների կամ անհատների։



$section->image

ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ Ի՞ՆՉ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՈՒ ԸՆՏՐԵԼ

Նախ և առաջ դուք պետք է ընտրեք ծրագրավորման այն ուղղությունը, որում նախընտրում եք մասնագիտանալ, իսկ այնուհետև մեկ այլ կարևոր ընտրություն անել՝ ընտրել ծրագրավորման լեզուն, որում կհմտանաք և կդառնաք իսկական մասնագետ: Սակայն առանց աշխատանք ունենալու հեռանկարի դուք թերևս չէիք որոշի այս մասնագիտությունը ձեռք բերել, այնպես չէ՞, ուստի այս ընտրությունը կատարելիս սկսնակը պետք է հաշվի առնի հետևյալ չափանիշները:

Ծրագրավորման ուղղություն

Դուք պետք է պարզեք ձեզ համար, թե որ ոլորտում եք ցանկանում աշխատել՝ մոբայլ, վեբ, խաղերի, դեսքթոփային և այլն, համապատասխան ծրագրավորման լեզվի կամ լեզուների ընտրություն կատարելու համար՝ HTML, CSS, JavaScript, PHP, Java, C#, C++, Python և այլն: IT Code ուսումնական կենտրոնը ներկայացնում է վեբ ծրագրավորման ուղղությունը, որ Հայաստանում և աշխարհում ամենատարածվածն է, և ծրագրավորողների համար բնականաբար ամենաշատ աշխատատեղերն է ապահովում։



$section->image

Մատչելիություն

Եթե դուք չափազանց երկար ժամանակ ծախսեք լեզվի նախնական ուսումնասիրության վրա, ապա կա հավանականություն, որ կկորցնեք ծրագրավորում սովորելու ցանկությունն առհասարակ: Կարդացեք այն լեզուների մասին, որոնք դուրս եք գրել՝ հաշվի առնելով առաջին չափանիշը, հասկացեք, թե որ լեզուներն են համեմատաբար ավելի հեշտ: Այդպիսիք են PHP-ն, Ruby-ն, Python-ը: Python ծրագրավորման լեզվի կոդը ընթեռնելի է, պարտադիր չէ լինել ծրագրավորող, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում կազմեք, թե ինչի մասին է ծրագիրը: Java-ն մի փոքր ավելի բարդ է, քան Python-ը, բայց և ավելի մեծ պահանջարկ ունի: PHP-ն նույնպես հեշտ լեզու է և հանդիսանում է վեբ ծրագրավորման back-end-ում օգտագործվող ամենատարածված լեզուն: C և C# լեզուները շատ բարդ են սկսնակի համար: Ruby-ն հեշտ է և հարմար է որպես երկրորդ լեզու, սակայն առաջին ծրագրավորման լեզուն պետք է լինի այնպիսին, որ ձեզ օգտակար լինի և սովորեցնի ծրագրավորման տրամաբանությունը առհասարակ: JavaScript-ը ըստ վերլուծությունների հանդիսանում է աշխարհում օգտագործվող ամենատարածված և պահանջարկ վայելող վեբ ծրագրավորման լեզուն։



$section->image

Որպես ծրագրավորող ձեր առաջին քայլերը...

Առաջին իսկ գրքի երկրորդ գլուխը կարդալիս սկսեք գրել ձեր կոդի առաջին տողերը: Կատարեք գրքերի բոլոր առաջադրանքները, սովորեք գլուխ հանել դրանցից, բարդացրեք դրանք, հարստացրեք սեփական գաղափարներով, ինքներդ ստեղծեք առաջադրանքներ ձեզ համար և լուծեք: Գտեք ձեր սեփական նախագծերը: Սա թերևս ամենադժվար, բայց աշխատող տարբերակն է: Ինքներդ փնտրեք պատվերներ, կատարեք դրանք, սովորեք գլուխ հանել վարձատրության հետ կապված հարցերից: Գրանցվեք ֆրիլանսերների համար նախատեսված կայքերում, փնտրեք պատվերներ, որոնք կհամապատասխանեն ձեր գիտելիքների մակարդակին կամ գուցե փոքր-ինչ ավելի բարդ կլինեն: Անշուշտ, ձեր շատ հայտեր կմերժվեն, սակայն հաջողելու դեպքում դուք ձեռք կբերեք շատ կարևոր փորձ և հետագայում ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի աշխատելը: Իրական փորձ ձեռք բերելու մեկ այլ տարբերակ էլ open source-ն է: Այսպիսի նախագծերի միշտ պետք են նոր մարդիկ, թեկուզ սկսնակներ: Դուք կարող եք բագեր փնտրել ծրագրում և լուծման տարբերակներ առաջարկել դրանց համար: Այդպիսի ծրագրեր կարող եք գտնել, օրինակ, GitHub-ում: Այստեղ կարող եք նաև տալ ձեզ հետաքրքրող հարցերը: Մեկ այլ տարբերակ է ծանոթ ծրագրավորողներին օգնելը: Խնդրեք նրանց ձեզ տալ փոքր և ոչ այնքան բարդ առաջադրանքներ: Եթե ինչ-որ հարցում դժվարանաք, դուք կկարողանաք դիմել նրան, սովորել նրանից, բացի այդ իրական մասնակցություն կունենաք ծրագրի ստեղծման մեջ: Վերջին տարբերակը սեփական նախագծերն են: Դրանք միայնակ սկսելը դժվար է, այնպես որ փնտրեք թիմակիցների տարբեր հաքաթոնների ու միջոցառումների ժամանակ: Կամայական տարբերակն ընտրելիս հիշեք, որ փորձը ծրագրավորողի համար ամենակարևոր բանն է: Այն հնարավոր չէ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, բայց հետզհետե կուտակվելով՝ այն ձեզ կդարձնի իսկապես արժեքավոր ու որակյալ մասնագետ:



Ծրագրավորման աշխարհը անսահմանափակ հնարավորությունների աշխարհ է, հարկավոր է միայն սիրել այն ճանապարհը, որը ընտրել եք...